Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Ինչպես ընտրել վերնաշապիկին համապատասխան փողկապ

Ինչպես ընտրել վերնաշապիկին համապատասխան փողկապ

Բարեկիրթ մարդու տպավորություն թողնելու համար տղամարդը պետք է հոգ տանի իր արտաքինի մասին: Շատ կարևոր է, որ փողկապը համապատասխանի վերնաշապիկի գույնին: Առաջարկում եմ մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ ընտրել վերնաշապիկին համապատասխան փողկապ:


Ամենահեշտը սպիտակ վերնաշապիկի համար փողկապ ընտրելն է: Ցանկացած գույնի, նախշի փողկապը հարմար կլինի: Եվ եթե ձևավորված ոճի սիրահար չեք, ապա նախապատվությունը տվեք սպիտակ վերնաշապիկին:


Եթե տղամարդը ցանկանում է գրավել կնոջ ուշադրությունը, ապա պետք է կրի գունավոր վերնաշապիկ: Գունավոր վերնաշապիկը կօգնի ինքնաարտահայտվել, ցույց կտա բնավորության ուժեղ կողմերը, որը գրեթե բացառվում է սպիտակ վերնաշապիկի դեպքում: Գունավոր վերնաշապիկի համար փողկապ ընտրելիս պետք է առաջնորդվել հակադրության սկզբունքով: Փողկապի գույնը պետք է ներդաշնակ լինի վերնաշապիկի գույնին:


Գունավոր կամ նախշերով վերնաշապիկին համապատասխանում են միագույն փողկապները: Եթե ցանկանում եք ունենալ առավել հետաքրքիր տեսք, ապա փորձեք համապատասխանեցնել նախշերը և գույները: Եթե դուք ունեք դեղին գծերով կապույտ վերնաշապիկ, վերցրեք կապույտ նախշերով փողկապ:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ